Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ է դարձել ազգությամբ հայ պատգամավորը

Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ է դարձել ազգությամբ հայ պատգամավորը
30.09.2014 | 12:11

Շվեդիայի Ռիկսդագում քվեարկության արդյունքում խորհրդարանի երրորդ փոխնախագահ է ընտրվել ազգությամբ հայ պատգամավորը: Շվեդիայի խորհրդարանի նախագահ է դարձել ՈՒրբան Ալինը: Առաջին փոխնախագահ է ընտրվել պահպանողական կուսակցության պատգամավոր Տոբիաս Բիլստրյոմը: Երկրորդ փոխխոսնակ է ընտվել Բյոռն Սյոդերը: Շվեդիայի խորհրդարանի երրորդ փոխնախագահ է ընտրվել կանաչների կուսակցության պատգամավոր Էսաբելլա Դինգիզյանը:

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ